Armenian Association of Young Doctors

Մեր մասին
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2013 թվականին և մինչ օրս հանդիսանում է առողջպահության ոլորտի առավել ակտիվ առողջապահական հասարակական կազմակերպություններից մեկը։
Իր տասնմեկ տարիների ակտիվ գործունեության ընթացքում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» նախաձեռնել և իրականացրել է ժամանակաշրջանի արդի թեմաներին նվիրված ավելի քան 70 մասնագիտական գիտաժողով, որոնք կրեդիտավորված են եղել ՀՀ առողջապահության նախարարության կողմից։
Շուրջ տասնմեկ տարվա աշխատանքի ընթացքում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» համագործակցել և համագործակցում է առողջապահական ոլորտի մասնագիտական մի շարք կազմակերպությունների հետ, որի արդյունքում ձևավորել են գործընկերային ամուր հարաբերություններ։