• Գլխավոր
  • Մեր միջոցառումները
  • Մեր մասին
  • Ձեր միջոցառում
  • Անդամագրություն
  • Հետադարձ Կապ
  • Գլխավոր
  • Մեր միջոցառումները
  • Մեր մասին
  • Ձեր միջոցառում
  • Անդամագրություն
  • Հետադարձ Կապ
hy
  • en

Մեր մասին

  • 3761-dsc3639-17435114778879.jpg
  • 3761-dsc4048-17435114931323.jpg
  • 3761-dsc3740-17435114854578.jpg
  • 3761-mg2192-17435115061771.jpg

 

 

2016 թվականին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» կազմակերպած տարեկան գիտաժողովը պաշտոնապես ներառվել է «Անկախության 25-ամյակին նվիրված» ՀՀ կառավարության միջոցառումների պաշտոնական ցանկիում։

2016 թվականին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահը պարգևատրվել է շնորհակալագրով ՀՀ ԱԺ նախագահի կողմից երիտասարդության շրջանում ունեցած ներդրման համար։ 

2015 թվականից «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» ներառված է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում։ 

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» իրականացրել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որի շրջանակներում համագործակցել է «Save the Children» կազմակերպության Եվրոպական Միության, «International Center for Human Develpoment» կազմակերպությունների հետ և իրականացրել է «Պտղի սեռով պայմանավորված `հղիության արհեստական ընդհատման դեմ պայքար», «Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման մոնիթորինգ», «Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում առողջապահության ոլորտում» ծրագրերը։

2014 թվականից «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» պարբերաբար կազմակերպում  և իրականացնում է բարեգործական այցեր Հայաստանի տարբեր մարզեր, որի արդյունքում կարիքավոր ընտանիքներին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին առողջապահության ոլորտի լավագույն մասնագետների կողմից տրամադրվում է անվճար բժշկական խորհրդատվություն, հետազոտություններ և բուժօգնություն։ 

2017 թվականին ԵԲՀԱ֊ ն կազմակերպել է Բժշկական փառատոն  և զուգահեռ իրականացրել  5 տարբեր գիտաժողովներ՝ նեղ մասնագիտական թեմաներով։ Գիտաժողովի փակման արարողությունը իրականացվել է պանելային քննարակմամբ՝ բոլորին համախմբելով ուռուցքաբանական արդի հիմնախնդիրների շուրջ։

2018 թվականին երկրաշարժի 30 -րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք է իրականցվել ,որի շրջանակներում կատարվել է անվճար 3 վիրահատություն Գյումրի Բկ ֊ում և բժշկագիտական եռօրյա ֆոռում Սև բերդ պատմամշկութային հուշահամալիրում ՝ ներգրավելով ավելի քան 500 մասնակից, որից 200 -ը մարզային բուժաշխատողներ էին,իսկ մասնակությունը նրանց համար անվճար էր ։ 

2022 թվականին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» վերը նշված սոցիալական ծրագիրը իրականացնելու համար արժանացել է America Bank-ի մրցանակին։ 

Այս տարիների ընթացքում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» աշխատել է և շարունակում է աշխատել այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են STADA, Astellas, Acino Pharm, Gedeon Richter, Abbott, Takeda։

2023 թվականին դեկտեմբերի 15_17 իրականացավ ԵԲՀԱ- ի 10 -րդ տաեդարձին նվիրված հոբելյանական  միջազգային  գիտաժողովը՝ նվիրված  կնոջ և տղամարդու առողջությանը ։ Գիտաժողովին Ներգրավվել էին հայաստանյան և արտասահմանյան լավագույն մասնագետներ։ 

2023 թվականը հատկանշական էր ԵԲՀԱ֊ ի համար նրանով, որ մենք միացանք նաև EACCME (European Accreditation Council for Continuing Medical Education) մեծ ընտանիքին և այժմ հնարարվորությւոն ունենք Հայաստանի բուժաշխատողներին տրմաադրել միջազգային կրեդիտներ։

Գործունեության ընթացքում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» ստեղծել և ամրապնդել է բարի համբավ, արդյունավետ կապեր և բուժաշխատողների ու գործընկերների ցանց առողջապահության ոլորտում։

+374 99 415001

aaydoctors@gmail.com

Օրբելի եղբայրների փողոց, 65, Երևան, Հայաստան

AAYD © 2024. All rights reserved.

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Գաղտնիության քաղաքականություն

3669-footer-visa-17141438927829.png